Ավելին 4 տարի առաջ - 17:18 25-07-2022

Կրասնոյարսկում հարբած մայրը երեխային գցել է ասֆալտին և քնել նրա կողքին

35-ամյա կինը հարբած վիճակում երկու մանկահասակ երեխաներին զբոսանքի է տարել, չի կարողացել գրկում պահել 11 ամսական երեխային և գցել է մայթին, հայտնում է kp.ru-ն։ Ականատեսների վկայությամբ՝ թունդ հարբած կնոջ գրկում 11 ամսական փոքրիկն է եղել, կողքին՝ երկու տարեկան դուստրը։ Ինչ-որ պահի մայրը չի կարողացել ոտքի վրա մնալ, երեխային վայր է գցել և ընկնելով նրա կողքին՝ քնել է։

Տեղի բնակիչները, վախենալով, որ երեխան ուժգին հարված է ստացել, անմիջապես շտապ օգնություն և ոստիկանություն են կանչել։ Երեխային շտապ հոսպիտալացրել են, իսկ ավագ դստերը, որը դեռ երեք տարեկան չկա, տեղափոխել են մասնագիտացված հաստատություն։

Միջադեպը հետաքննվում է։ Խնամակալության մարմինները պարզում են երեխաների կենսապայմանները, մոր նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է