Ավելին 1 տարի առաջ - 10:02 25-06-2025

Տղամարդը գլխիվայր գցել է երկամյա երեխային. երեխան կոմայի մեջ է

Մոսկվայում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ․ 31-ամյա տղամարդը` Բելառուսի քաղաքացի, բռնել է երկամյա երեխայի և գլխիվայր նետել գետնին։ Երեխան կոմայի մեջ է՝ ստանալով գանգոսկրի և ողնաշարի կոտրվածքներ։

Ինչպես հաղորդում են Shot և Baza տելեգրամյան ալիքները, կասկածյալը Մոսկվա է ժամանել Կահիրեից և հարձակվել է երեխայի վրա անհասկանալի դրդապատճառներով։ Նա արդեն ձերբակալվել է, սակայն իրավապահները դեռևս չեն կարողացել նրան հարցաքննել՝ «անբավարար վիճակի» պատճառով։ Չի հստակեցվում՝ արդյոք խոսքը հոգեկան խնդիրների մասին է, թե թմրանյութերի ազդեցության։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «անչափահասի սպանության փորձ» հոդվածով։

Իրավապահները շարունակում են քննությունը, դեպքը մեծ աղմուկ է առաջացրել ինչպես հասարակության, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է