Մամուլ 4 տարի առաջ - 08:21 22-07-2022

Նիկոլ Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդու իրավունքների պաշտպաններն այսքան ձեւական չէին, պարբերաբար ցավեցնում էին իշխանություններին՝ իրենց զեկույցներով, հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանի օմբուդսմենն ամենաիշխանամետն ու անատամը եղավ։ Նա գյուղերում ջրի բացակայության, գենդերային անհավասարության, միգրացիայի հետ կապված է հայտարարություններ անում։ Բունդեսթագի պատվիրակությանն է ընդունում, ՌԴ օմբուդսմենի հետ տեսակապով շփվում։
Համարձակությունը բավարարում է միայն Ադրբեջանում պահվող գերիների մասին խոսելու համար, իսկ Հայաստանում ապօրինի կալանքի տակ գտնվողների մասին լռում է։ Նրան չի հուզում, որ Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն անհիմն մեղադրանքով 7-8 ամիս բանտում է, որ Ավետիք Չալաբյանի եղբորը հետապնդում են, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում