Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 20:51 21-07-2022

«Հանձնվել հերթական փրկչին». դարավոր բարդույթի նոր ցուցանքը

Մեր հանրությանը ոգևորել է հուլիսի 20-ին Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերից՝ «Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»։ Ի դեպ՝ նա սա ասել է և՛ Էրդողանին,և՛ Պուտինին։ Հիշենք, որ չբարեկամները այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի մասին» սկսեցին խոսել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ հղում անելով կոմունիկացիաների բացման մասին կետին և ակնարկելով, որ այդ մասին կա պայմանավորվածություն։ Իսկ երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ միջանցք չի տրամադրելու, դրանից հետո Ադրբեջանը սկսեց սպառնալ զավթել այդ տարածքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանց ՌԴ ակտիվ միջամտության չեն կարող նոր պատերազմ սանձազերծել ՀՀ-ի դեմ։ Սա հաշվի առնելով է Իրանի հոգևոր առաջնորդը նաև ՌԴ նախագահին ասել նույն բանը։

Մտահոգիչն այն է, որ հանրային ոգևորության մեջ հնչում են անհամարժեք դատողություններ և կոչեր, թե Իրանը Հայաստանի միակ, հավատարիմ դաշնակիցն է։ Կարծես թե տեղի է ունենում նոր փրկչի կերտում՝ հանձինս Իրանի և նրա հոգևոր առաջնորդի։ Սա նշանակում է, որ քաղաքականություն որոշողները չեն կարողանում ուղղորդել հանրությանը ազգային շահերի և անելիքների տիրույթում։

Եթե վերլուծենք Խամենեիի այս արտահայտությունն Իրանի շահերի տեսանկյունից, ապա պիտի չբացառենք, որ Իրանի համար կարևորը դեպի հյուսիս այլընտրանքային և ազատ ճանապարհի առկայությունն է։ Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ Իրանը չի կարող բանակցել ՌԴ-ի և Թուրքիայի հետ «ով շատ կտա» սկզբունքի շրջանակներում։ Խամենեին, այս կոշտ դիրքորոշումը ՌԴ-ին և Թուրքիային ներկայացնելով, ցույց է տալիս, որ եթե ՌԴ-ն ու Թուրքիան ՀՀ-ի դեմ պատերազմ սկսեն միջանցք պոկելու համար, ապա Իրանը պիտի առնվազն երաշխավորված և ազատ ճանապարհ ստանազավթիչներից։ Եթե Իրանի համար այս թեման ճանապարհ ունենալու խնդիր է, ապա ՀՀ-ի համար՝ ինքնիշխանության։ Եվ անհիմն է այն ենթադրությունը, թե Իրանը կարող է պատերազմի մեջ ներքաշվել Թուրքիայի և ՌԴ-ի դեմ, որպեսզի պաշտպանի ՀՀ-ով ճանապարհ ունենալու իր իրավունքը։Չպետք է բացառել, որ Իրանը չի խոչընդոտի ենթադրյալ նոր պատերազմին, այլ հենց զավթիչներից կստանա իր ուզած ազատ ճանապարհը փոխադարձ ընդունելի պայմաններով, առանց ՀՀ շահերը հաշվի առնելու։

Ցավալի է, բայց այս թեմայով հանրային ոգևորությունը ցույց տվեց, որ մեր ժողովրդի մի մասի դիրքորոշումը նույնն է՝ «հանձնվելհերթական փրկչին»։ Այս մոտեցման հիմքում քաղաքականությունն օտարի աչքերով նայելուապազգային բարդույթն է, որից մարդը չի կարողանում ազատվել քաղաքականություն որոշողի անգործության հետևանքով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Ձեզ գուցե հետաքրքրի