Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:25 21-07-2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացրել են հսկայական`12 կգ զանգվածով գոյացություն

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) կատարվել է հսկայական՝ 40*30սմ չափերով և 12 կգ զանգվածով հետորովայնամզային տարածության ուռուցքի և ձախ երիկամի միաժամանակյա հեռացում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, 1952 թ․ ծնված կինն ընդունվել է ՈՒԱԿ՝ գանգատվելով որովայնի մեծացումից և ցավերից։ Պարզվել է, որ կնոջ որովայնը սկսել է մեծանալ 4 տարի առաջ, իսկ վերջին 4 ամիսների ընթացքում աճը զգալիորեն արագացել է։ Համակարգչային շերտագրումով ախտորոշվել է հետորովայնամզային տարածության գոյացություն՝ ձախից։ Այն իր մեջ ներառում էր ձախ երիկամը, չափսերը, ըստ համակարգչային շերտագրության պատկերի, 38*26սմ։

«Աղեստամոքսային համակարգի կոնտրաստ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ առկա էր այդ համակարգի օրգանների շեղում դեպի աջ՝ մեխանիկական ճնշման պատճառով։
Կատարվել է հետորովայնամզային ուռուցքի հեռացում՝ միաժամանակյա նեֆրէկտոմիայով։ Վիրահատությունը կատարել են Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, բաժանմունքի վիրաբույժ Վիկտորիա Հովհաննիսյանը և Օնկուորոլոգիական բաժանմունքի վիրաբույժ Վարդան Առաքելյանը, անեսթեզիոլոգ՝ Սամվել Պողոսյան։ Հեռացված ուռուցքի չափսերը կազմել են 40*30 սմ, զանգվածը՝ 12կգ։

Հյուսվածաբանական հետազոտությամբ ախտորոշվել է բարձր տարբերակված լիպոսարկոմա։ Հիվանդը 7-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Ինչպես պարզաբանեց Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, մեկ ամսվա ընթացքում բաժանմունքում կատարվել է երկու նմանատիպ վիրահատություն, և առաջինի ժամանակ, քանի որ ուռուցքը փոքր էր, հաջողվել էր պահպանել հիվանդի երիկամը։ Այս դեպքում ուռուցքն ամբողջությամբ պատել էր երիկամը, և, ավաղ, այն պահպանել հնարավոր չէր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հմայակ Եփրեմյանը ևս մեկ անգամ հորդորել է ազգաբնակչությանը դիմել բժշկի առաջին իսկ գանգատի դեպքում՝ նմանատիպ ծավալուն և հաշմող վիրահատություններից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան