Ներքին 4 տարի առաջ - 16:40 21-07-2022

Աբովյանում պետական գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունները:

Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացած փաստաթղթերի հիման վրա իրականացված հերթական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գնահատող ընկերությունը 2016թ. իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4/5 հասցեում գտնվող 708.28 քմ մակերեսով շինության և 1,064.4 քմ մակերեսով հողամասի գնահատում: Դրա արդյունքում 01.12.2016թ. ընկերության կողմից տրված եզրակացությամբ նշված գույքի ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 8.151.920 ՀՀ դրամ:

Ընդ որում՝ եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրվել այն հիմնավորմամբ, որ բացակայում է գույքի օտարման գործից: Իսկ ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում 02.05.2018թ. կնքված պայմանագրով վերը նշված գույքն օտարվել է 2.003.418 ՀՀ դրամով:

Մինչդեռ ՀՀ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 78.074.138 ՀՀ դրամ:

Այսինքն, ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, գույքի գնահատումն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության մասնագետի կողմից 01.12.2016թ. կազմած եզրակացությամբ ավելի քան 78մլն դրամ արժեքով վերոնշյալ անշարժ գույքը գնահատվել է մոտ 8մլն դրամ, այսինքն՝ շուրջ 10 անգամ պակաս, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս՝ ընդամենը 2մլն դրամով՝ պետությանը պատճառելով շուրջ 76մլն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել