Ներքին 4 տարի առաջ - 13:46 20-07-2022

ԿԳՄՍՆ պարզաբանումը նախադպրոցական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում:

Համաձայն վերը նշված օրենքի համապատասխան դրույթի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանում է բազմաթիվ հարցեր քաղաքացիներից և վերապատրաստող կազմակերպություններից առ այն, թե որն է համարվում մանկավարժական և հանրային կառավարման ստաժ:

Պարզաբանումը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմող քաղաքացիների համար օրենքի պահանջների հստակեցումը:

Իրավական ակտի ուժ ունեցող պարզաբանմամբ ներկայացվել են այն իրավակարգավորումները, որոնցով սահմանվում են «մանկավարժական աշխատանքի» և «հանրային կառավարման ոլորտի» ստաժ հասկացությունները:

Ըստ այդմ` մանկավարժական աշխատանքի ստաժում հավասարապես կիրառելի են և պետք է հաշվարկվեն ինչպես ՀՀ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

Պարզաբանման մեջ արձանագրվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, վերջինս մանկավարժական աշխատող է: Օրենքի տրամաբանությամբ` հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության (քաղաքացիական ծառայություն և համայնքային ծառայություն) աշխատանքային ստաժը:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա