Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:49 19-07-2022

Երևանի որոշ թաղամասերում ջուր չկա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 19-ին ժամը 18:00-24:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 1,2,3 փողոցների, Սարի Թաղ 1-10 շարքերի, Օստրովսկի, Ծխախոտագործներ փողոցների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 շենքերի, Խորենացու 4 նրբանցքի, Խորենացի 160-236 տների, Որմնադիրներ փողոի և շարքերի, Գլինկայ 1, Սասունցի Դավիթ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: