Ներքին 4 տարի առաջ - 23:27 18-07-2022

2022 թ. առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք․ ՀՔԱՎ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում 2022 թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար: Նման վիճակագրություն է հրապարակել ՀՔԱՎ-ը։

Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա:

ՀՔԱՎ-ից նշում են, որ 2021 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից 9-ը՝ ավտովթարի, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ ինքնասպանության, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ սպանության հետևանքով են։

2022 թվականի առաջին կիսամյակում սպանության և ինքնասպանության դեպքերը 6-ն են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5-ը): Ինքնասպանության և սպանության դեպքերի վիճակագրությունը, ինչպես նախկինում, այժմ ևս շարունակում է մնալ մտահոգիչ։

«Համեմատելով 2021 և 2022 թթ. հունվար-հունիս ամիսներին մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2022 թվականին կտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը, և նվազել են առողջական խնդիրների և դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերը:

2022 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողների, թե սպաների շրջանում։ Առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են պայմանագրային զինծառայողների ու սպաների շրջանում, ավտովթարի հետևանքով՝ պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների շրջանում, դժբախտ պատահարի հետևանքով՝ միայն սպաների շրջանում, իսկ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքեր՝ միայն ժամկետային և պահեստազորային զինծառայողների շրջանում»,-նշում է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից