Ներքին 1 տարի առաջ - 18:23 09-08-2024

Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում 4 տոկոս աճ է գրանցվել

«Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 4.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը»: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակահատվածում այդ ճյուղերն ընդհանուր առմամբ ապահովել են 311 մլրդ 276.8 մլն դրամի արտադրանք: Ընդ որում, գյուղատնտեսությունը գրանցել է 4 տոկոսի աճ՝ 285 մլրդ 824.9 մլն դրամի արտադրանքով: Բուսաբուծության ոլորտում աճը 10.6 տոկոս է: Այդ ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը՝ բնահողի պատրաստում, ցանք և այլն: Արտադրանքը գնահատվում է 117 մլրդ 585.1 մլն դրամ: Անասնաբուծության ոլորտում աճն աննշան է՝ 0.1 տոկոս: Արտադրանքի ծավալը 168 մլրդ 239.8 մլն դրամի է:

Անտառային տնտեսությունում աճը 7.1 տոկոս է, իսկ արտադրանքը՝ 989.7 մլն դրամի: Ձկնորսության ոլորտում գրանցվել է 7.2 տոկոսի աճ, ապահովվել է 24 մլրդ 462.2 մլն դրամի արտադրանք:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ամենամեծ ծավալն ապահովվել է այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 198 մլրդ 550.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 4.1 տոկոս:

Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը բարձրակետին է եղել առաջին եռամսյակում՝ 15 մլրդ 313.1 մլն դրամի: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է 8.4 տոկոսի աճ:

Անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալն առավել մեծ է եղել երկրորդ եռամսյակում՝ 577.1 մլն դրամի: 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 13.5 տոկոս:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից