Ներքին 4 տարի առաջ - 16:49 16-07-2022

Ինչ է հայտարարագրել Արմեն Գրիգորյանին և Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը

Երեկ դատարանի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանին ու նաև Ավետիք Չալաբյանին կալանքի տակ է պահում դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Oragir.news-ը ներկայացնում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հայտարարագիրը։

Ալեքսանյանը 2021 թ․-ի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ․-ի հունիսի 1-ին։ Դատավորը հայտարարագրել է Կոտայքի Եղվարդ համայնքում գտնվող համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը, 2006 թ․-ի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան, որը նա ձեռք է բերել 2018 թ․-ին։ Տարեվերջին դատավորի բանկային հաշվի մնացորդը կազմել է 407 դրամ, իսկ հայտարարագրած կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ։ Տարեսկզբին Ալեքսանյանը հայտարարագրել է 100 հազար դրամի էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, որը տարեվերջին կազմել է 4 978.դրամ։

Նշենք, որ Ալեքսանյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 20-ին։ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ։ Տարվա ընթացքում ՀՔԾ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7 մլն 126 հազար դրամ։

Թե որքան աշխատավարձ է ստացել արդեն որպես դատավոր պաշտոնավարման ընթացքում, հայտարարագրում բացակայում է։ Ալեքսանյանը նաև հայտարարագրել է 4 տարբեր նպատակի սպառողական վարկեր, որոնցից մեկի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 948 հազար դրամ, երկրորդինը՝ 1 948 դոլար, երրորդինը՝ 1,5 մլն դրամ, և չորրորդինը՝ 38 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան