Ներքին 4 տարի առաջ - 00:04 15-05-2022

Ինչո՞ւ կալանքի վերցրին Ավետիք Չալաբյանին․ մեկնաբանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ավետիք Չալաբյանին կալանավորելու պատճառներին։ Նա մասնավորապես գրել է․

«Պատճառը հասկանալու համար նախ մի օրինակ բերեմ։ 1996-ի ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի թիմն ամեն ինչ արեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական հակառակորդը լինի կոմունիստ, այն դեպքում' Բադալյանը։ Միջազգային կոնյուկտուրայի առումով դա լավագույն տարբերակն էր' Արեւմուտքի համար Տեր-Պետրոսյանի հաղթանակը կլիներ կոմունիստների ռեւանշի դեմ հաղթանակ, իսկ Ռուսաստանի համար, որտեղ Ելցինը պայքարում էր կոմունիստ Զյուգանովի դեմ, Հայաստանում կոմունիստների հաղթանակը կլիներ վատ նախադեպ։
Ներքաղաքական կյանքում եւս իշխանության եկած նոր էլիտայի համար կոմունիստների ռեւանշի վտանգը «նորերին» կմիավորեն Տեր-Պետրոսյանի շուրջը։

Բայց, հիմնական մրցակիցը դարձավ Վազգեն Մանուկյանն, ինչը ջարդեց այդ սխեմաներն ու միայն ուժ կիրառելով, ռեպրեսիաներով ու հատուկ դրություն հայտարարելով կարողացան իշխանությունը պահել։

Հիմա գործող իշխանությունը նույնպես նմանատիպ սխեմաներ է փորձում իրականացնել։ Ռուսաստանին ցույց է տալիս, որ գործող ընդդիմությունը նացիոնալիստ ռեւանշիստներ են, ու եթե գան իշխանության, ապա կարող է նոր պատերազմ սկսվել, որին կներգրավվեն Թուրքիան, Իրանը ու նոր մեծ ռեգիոնալ պատերազմ կսկսվի, որը Ռուսաստանի համար կբացի երկրորդ ճակատ։ Իսկ Արեւմուտքին ցույց է տալիս, որ գործող ընդդիմությունը պրոռուսական ուժեր են, ներքաղաքական ճակատում էլ օգտագործում է նախկին-ներկա սխեման, որտեղ նախկինները թալանչիներ ու կոռուպցիոներներ են։

Ցանկացած նոր դեմք, կամ դեմքեր, որոնց կխաթարեն այդ սխեմաներն, իրական վտանգ են գործող կառավարության համար։

Ավետիքն ու իր նմանները քանդում են այդ կոնֆորտային սխեմաներն ու ամենամեծ հարվածը, բնականաբար, իրենց դեմ է ուղղված լինելու' ինչպես հիմա, այնպես էլ տեսանելի ապագայում»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան