Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:03 16-07-2022

Արմեն Գրիգորյանի մահն ուղերձ էր մեզ

Արմեն Գրիգորյանը քաղբանտարկյա՞լ էր. միանշանակ, այո՛: Արմենին ձերբակալում են մեկ տարի առաջ եթերում թույլ տված արտահայտության համար: Չքննարկենք՝ լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ այդպես արտահայտվելը: Արտաբերած խոսքը առիթ էր ձերբակալելու համար, բայց ոչ պատճառ: Իսկ պատճառն ընդդիմության հանրահավաքներին մասնակցելն էր, ներկայությունն ու երևալը: Թե մեկ տարի առաջ… Ոչ մի իշխանություն չի ասում, որ մարդուն ձերբակալել է քաղաքական հայացքների համար: Մեղադրում է որևէ հանցանքի մեջ՝ երբեմն էլ անհեթեթության հասնող: Այսպիսի օրինակ է Արմեն Գրիգորյանը, և ցավոք, ոչ միայն նա:

Այս օրերին կարող են քննարկել հազար ու մի բան, բայց փորձենք դիտակետում ունենալ մեկը՝ գուցե չքննարկվողը: Արմեն Գրիգորյանի մահն ուղղակի ուղերձ էր մեզ, կատարված և կատարվելիք մահերի ուղերձ, զգուշացում, սթափեցում, որ հասկանանք և ուժ գտնենք մեր մեջ՝ վերջակետ դնելու այս շարունակվող, չընդհատվող մահվան առաջ: Այդպիսի ուղերձ էր նաև Սոնա Մնացականյանի մահը: Մեկն իշխանական ավտոշարասյան վթարի զոհն է դառնում, իսկ մյուսը ձերբակալվում է՝ իշխանության քիմքին հաճո, և սրտի անդարձ կանգ ունենում հենց դատարանի դահլիճում՝ դատավարության ժամանակ:

Այս մարդիկ, գալով իշխանության, մահ են սփռում ու ավեր, ոչ միայն պատերազմով, այլև պատերազմից հետո: Այսքան արյուն ու ավեր, այսքան կորուստ, հանձնում երբևէ չէր ունեցել Հայաստանը նման կարճ ժամանակահատվածում: Երբևէ մենք այսքան խարխլված, թույլ ու հանձնվող, անպաշտպան ու խոցելի չէինք եղել գոնե անկախության շրջանում: Մենք ոչ թե պատմական ժամանակ, այլ պատմական ավեր ու աղետ ենք ապրում: Կանգի ուղերձ էր Արմենի մահը, ահազանգ՝ մահվան շունչ բերած և տարածող իշխանության:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է