Մամուլ 3 տարի առաջ - 08:21 16-07-2022

Ներքին զորքերի ծառայողներին այլևս չեն ուղարկի սահման․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, որ ոստիկանության ներքին զորքերին պետք է սահման ուղարկեն։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ՆԶ խնդիրների ցանկում է նաեւ «երկրի պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունները դա չէին անում, հակառակը` ՆԶ-ն օգտագործվում էր ներքաղաքական խնդիրների ու հատկապես` հանրահավաքները ճնշելու համար:

2018-ին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ փոխվում է, ոստիկանությունը ոչ թե պետք է իշխանություններին պաշտպանող եւ ներքաղաքական խնդիրներ լուծող մարմին լինի, այլ ծառայի երկրին ու հասարակությանը, եւ խրոխտ քայլ արեց` ինքն էլ անձամբ ոստիկանների առաջին հերթափոխին հանդիսավոր արարողությամբ ճանապարհեց դեպի սահման։ 18-ի սեպտեմբերից սկսած՝ 15- օրյա հերթափոխով ոստիկանները սահման էին պահում։

Տեղեկացանք, որ ամիսներ առաջ այդ որոշումը հետողորմյա է արվել, ներքին զորքերի ծառայողներին այլեւս սահման չեն ուղարկում, հասկանալի է, որ Հայաստանից Արցախ նույնիսկ զինվորներ չեն ուղարկվում, բայց պատերազմից հետո նույն ՆԶ ծառայողները շարունակում էին ինչ-որ պարբերականությամբ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնել։ Հիմա վերջնականապես դա դադարեցվել է»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
23:11 Մեր ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ բեռնատարի վարորդ