Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:00 16-07-2022

«Flyone Armenia» ընկերությունը 7 ամսվա մեջ հաղորդակցվել է 100 հազար մարդու հետ. Արամ Անանյան

«Flyone Armenia» ավիաընկերության հեռախոսազանգերի կենտրոնը հասանելի է, ընդ որում՝ ստացվող զանգերի բացարձակ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում լուծվող խնդիրներ են: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Մամուլի ազգային կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի հետ կապված ուղևորների բողոքներին:

«Լոու քոսթ»-ի առանձնահատկությունը նաև այն է, որ այն կարևորագույն բիզնես գործընթացները շատ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն է տալիս ավիաընկերությանը: Առցանց հաշվառումը մի քանի տարբերակներով հնարավոր է լինում իրականացնել թե՛ «դեսքթոփ» համակարգչով, թե՛ հեռախոսով, թե՛ հավելվածի միջոցով, այսինքն՝ այլընտրանքները, որոնք տրամադրվում են նաև ուղևորին, բազմաթիվ են, և եթե մի հնարավորությունը այդ պահին հասանելի չլինի՝ մյուս բոլոր հնարավորությունները հասանելի են: Միևնույն ժամանակ, հասանելի է մեր զանգերի կենտրոնը՝ ինչքան էլ ասեն, որ զանգերի կենտրոն դժվար են միանում: Ես խնդրել եմ վիճակագրությունը. մեր զանգերի կենտրոնը մեծ թվով զանգեր, իհարկե, ստանում է, բայց այդ զանգերի բացարձակ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում լուծվող խնդիրներ են, որոնք կարող էին նաև մեր ուղևորները լուծել: Մեր զանգերի կենտրոնը այդ խնդիրները լուծում է: Այն խնդիրները, որոնք որոշակի բարդություն են ներկայացնում, արդեն համապատասխան ծառայությունները գնում են այդ խնդիրների լուծման հետևից: Բայց հեռախոսազանգերի առյուծի բաժինը, որ մենք ստանում ենք, շատ արագ, օպերատիվ լուծվող խնդիրներ են, որոնք հնարավոր է լինում հաշված րոպեների ընթացքում լուծել», - մեկնաբանեց Արամ Անանյանը:

«Flyone Armenia»-ի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերության անձնակազմը 7 ամսվա ընթացքում հաղորդակցվել է մոտ 100 հազար մարդու հետ:

«Մենք այդքան մարդկանց հետ հաղորդակցվել ենք, այդքան մարդկանց տեղափոխել ենք Հայաստան և Հայաստանից դուրս, և իհարկե, այդ մարդկանց որոշակի տոկոսը ունի որոշակի մտահոգություններ: Ես, իհարկե, կուզենայի, որ այդ մարդկանց տոկոսը ձգտեր զրոյի և ընդհանրապես չլիներ: Դա նույնպես բնական է այսպիսի մեծ թվերի պարագայում: Բայց մեր նպատակը պիտի լինի այն, որ դա ոչ միայն ձգտի զրոյի, այլ ընդհակառակը՝ վստահության այն խնդիրները, որոնք կարող էին առաջանալ, վերջնականապես հաղթահարվեն», - հավելեց ասուլիսի բանախոսը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել