Ներքին 4 տարի առաջ - 17:47 14-07-2022

ԳՇ նոր պետի տունը մնացել է թուրքին

Այսօր նախագահի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։ Մինչ այս Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը:

Գեներալ-մայոր Ասրյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է ունեցել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ 2020 թվականի հայտարարագրում անշարժ գույքի մասին որևէ տեղեկություն չկա։

Փաստորեն ստացվում է, որ նոր ԳՇ պետը այն հազարավոր մարդկանցից է, որոնք պատերազմի հետևանքով թուրքին են թողել իրենց տունը։ Հետաքրքիր է՝ նա՞ էլ է կիսում տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» փաշինյանական գաղափարները։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին