Ներքին 3 տարի առաջ - 13:44 13-09-2022

Ադրբեջանի հարձակումից ավերվել է Վերիշենի խաղաղ բնակչի տունը. Բնակիչները հրաշքով ողջ են մնացել. Թաթոյան

Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փրկվել։
Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։

Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։

Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից