Ներքին 2 տարի առաջ - 21:31 18-01-2024

Խարբերդում կոտրել են բնակչի տան ապակին ու տունը միտումնավոր հրկիզել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ուր Խարբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկը հրկիզել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած հրշեջ-փրկարարները նշված փողոցի թիվ 85/4 տանն առաջացած կրակի տարածումը նախ կարողացել են կանխել, ապա մարել այն, և եթե հրշեջները օպերատիվ չգործեին, տունն ամբողջությամբ վերածվելու էր մոխրակույտի:

Այրվել է խոհանոցի սառնարանը, պահարանը և որոշ գույք:

Տեղում պարզվել է, որ տունը ոչ թե անզգուշությամբ է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են:

Մինչ հրշեջները աշխատանքներ էին կատարում, ոստիկաններն ու պարեկները պարզել են, թե ով է ենթադրյալ հրկիզում կատարող կասկածյալը, ու ժամերի ընթացքում կարողացել են հայտնաբերել նրան, ով Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Դ.-ն է:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկների առաջ խոսել, ասում էին.

«Ապակին կոտրել է տանտիրուհու ծանոթը, այնուհետև բենզինի շիշ է նետել տուն ու տունը հրկիզել: Եթե հրշեջները ուշ ժամանեին, տունը լրիվ վերածվելու էր մոխրի, բայց ամեն պահի կարող է նորից այդ տղան գա ու էդ կնոջ տունը վառի: Էդ մտավախության մեջ էինք, երբ իմացանք, որ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նրան ու տարել են ոստիկանություն: Երեկ էլ է այդ նույն տղան բռնության փորձ կատարել տանտիրուհու նկատմամբ, բայց երեկ հաջողացրել է փախչել ու էսօր եկել ույ տունն է հրկիզել: Հիմա գոնե արժանի պատիժ կստանա, որ էս խեղճ կնոջը դիվադադար չանի, թե չէ մարդը կոպեկ-կոպեկ հետ գցելով տուն է կառուցել, ու ինչ-որ մեկը որոշել է, որ եթե իր հետ մտերմություն չես անում, տունդ պիտի վառի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու