Արտաքին 4 տարի առաջ - 16:29 14-07-2022

ՌԴ ԱԳՆ Ուկրաինային կոչ է արել ճանաչել «ստեղծված տարածքային իրողությունները»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պնդելու է Ուկրաինայի կողմից Ղրիմի և ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի կարգավիճակի ճանաչումը:

Ռուսական մոտեցումը մնում է նույնը. ապագա համաձայնագիրը պետք է ամրագրի Ուկրաինայի չեզոք, դաշինքից դուրս և ոչ միջուկային կարգավիճակը, ստեղծված տարածքային իրողությունների ճանաչումը, այդ թվում՝ Ղրիմի ներկայիս կարգավիճակը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների։

Ռուդենկոն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները։ «Եթե Ուկրաինան ցանկություն հայտնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք դրական արձագանքել»,- ասել է փոխնախարարը։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը կպնդի այն հարցում, որ Ուկրաինան հստակ պատասխան տա ռուսական կողմի առաջարկներին, և ամեն ինչ չափվելու է «գետնի վրա», որը մշտապես փոփոխվում է:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում

Ձեզ գուցե հետաքրքրի