Ավելին 4 տարի առաջ - 15:13 14-07-2022

Միշել Օբամայի՝ ամուսնու երդմնակալությանը հագած զգեստը այժմ կարելի է գնել NFT-ում

Մոդելավորող Ջեյսոն Վուն պատրաստել է Միշել Օբամայի զգեստի թվային տարբերակը, որով նա 2009 թվականին հայտնվել էր ամուսնու՝ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է WWD-ն։

ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ փղոսկրի գույնի մետաքսից և օրգանզայից իսկական զգեստը պահվում է Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում։ Վուն DressX metafashion տեխնոլոգիական հարթակի թիմի հետ ստեղծել է NFT զգեստ: Վիրտուալ տարբերակի գնորդը կկարողանա այն փորձել լուսանկարի համար և դառնալ միակ սեփականատերը։

Նա, ով կգնի զգեստը, կստանա նաև Ջեյսոն Վուի առաջիկա ցուցադրության երկու տոմս՝ Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ NFT-ի գնորդին թույլ կտան մուտք գործել շոուի կուլիսներ, որտեղ նա անձամբ կծանոթանա դիզայների հետ:

«Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես երբեք ինձ սահմանափակված չեմ զգացել նորաձևության որևէ մեկ ձևով: Ստեղծագործական ունակություններս արտահայտելու նոր և նորարարական ուղիներ գտնելն ինձ համար միշտ շատ հետաքրքիր է եղել: Ես ուրախ եմ, որ իմ առաջին NFT-ն աշխարհին հնարավորություն է տալիս այսպիսի յուրահատուկ կերպով ծանոթանալու պատմության մի հատվածին»,- ասել է Վուն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի