Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:31 10-10-2024

Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան (տեսանյութ, լուսանկարներ)

Ս․թ․ հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է WCIT 2024 «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով միջոցառումների շարքը։ Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր։

«WCIT-ն հանդիսանում է ոլորտի կարևորագույն միջոցառում, որն անցկացվում է արդեն 28-րդ անգամ։ Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին, նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համատեքստում»,- նշել է WITSA-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ի. Քուն։

Fastex-ը՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է իր Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը, AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

WCIT 2024-ի կարևոր մաս են կազմել պանելային քննարկումները՝ ոլորտի համաշխարհային կարևոր դեմքերի մասնակցությամբ։ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եղել է խոսնակների ցանկում։ Վերջինս ելույթ է ունեցել «Վերափոխված ֆինանասներ․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան» թեմայով։ Քննարկումը վարել է FinTech Armenia-ի գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը։

Պանելային քննարկման մասնակիցների շարքում են եղել Next Legacy-ից Ջոն Այլաջյանը, Cognaize-ի խորհրդատու Արա Աբրահամյանը, Molengeek-ի գործադիր տնօրեն Իբրահիմ Օուսարին, Web3 Foundation-ի համահիմնադիր և Blockstars-ի գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։

Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով ոլորտում առկա փոփոխություններին, ասել է․ «Մրցակցությունը տանում է փոփոխությունների: Այս գործընթացը չի վերաբերում միայն ֆինանսական ոլորտին, ֆինթեք ընկերություններին և ստարտափ նախագծերին։ DeFi, կրիպտո ավանդի և վարկային հարթակներն այսօր P2P թիրախային խմբի համար կարող են այլընտրանքային տարբերակ հանդիսանալ։ Պետք է սերտ գործակցել և հասկանալ՝ որոնք են փոխակերպումների լավագույն լուծումները բանկային ոլորտի համար»։

WCIT 2024-ի կարևոր դրվագներից է եղել SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որը փոխանցվել է ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովագիմյանի միջոցով։ Իլոն Մասկը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ կայցելի Հայաստան։ Նա խոսել է Starlink-ը Հայաստան բերելու ծրագրերի և տեղական շուկայում Web3 համայնքի հետ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամության մասին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան