Միտք Ներքին 4 տարի առաջ - 00:00 13-07-2022

Ընդդեմ կոռուպցիայի և հանուն գրպանի

Նիկոլ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, նա ուզում է թալանածը կոպեկ առ կոպեկ ետ բերել: Այդպես է խոստացել ժողովրդին, ուղղակի չի ասել, որ ետ է բերելու ոչ թե պետության, այլ իր եւ իր հարազատների գրպանը: Դրա համար Մարց գետի վրա գործող հիդրոկայանը 50 հազար դրամով վաճառվում է, ու տնօրենն էլ եղբայրն է՝ Արմեն Փաշինյանը: Այս մի Փաշինյանն էլ է հայրենասեր, այլապես 2018 թ. հեղափոխությունից հետո Ռուսաստանից Հայաստան չէր վերադառնա, որ վարչապետ եղբոր «բարձր հովանու» ներքո փող աշխատեր ու մեկ տարում 4 տեղ տնօրեն դառնար:

Ախր կոռուպցիայի դեմ հնարավոր չէ միայնակ պայքարել, խեղճ Փաշինյանը չունի կախարդական փայտիկ, նրա ունեցածն ընդամենը մուրճ է, դրա համար էլ այս դաժան պայքարում նա անձնվիրաբար ներգրավել է յուրայիններին․ համադասարանցի Վահե Ղազարյանը ոստիկանապետ է դարձել, մյուս համադասարանցի Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, մանկության ընկեր Վահե Ղալումյանը ԱԺ պատգամավոր է, աներձագ Հրաչ Հակոբյանը՝ նույնպես: Շարքը կարելի է շարունակել ու «ծաղկեցնել» ՔՊ-ական «վերնախավի» մյուս ներկայացուցիչներով, որոնք եւս լծված են կոռուպցիայի դեմ պայքարի գործին: Պարզապես կոռուպցիայի դեմ այդ պայքարը հանուն սեփական շահի է:

Մի առիթով ցեղակրոն Շանթ Հարությունյանը հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ կուզենայի՞ն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու ընտանիքի անդամները «նախկինների» թալանածը հետ չբերվեր, բայց իրենց զավակները, եղբայրներն ու ամուսինները ողջ լինեին: Հարցրեց ու հարցին դրական պատասխան տվեց: Անգամ ամենամոլի նիկոլականը չի ցանկանա պատերազմում հարազատ կորցնել՝ Աննա Հակոբյանի ձեւակերպմամբ՝ «հանուն ոչնչի»…

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող