Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:54 12-07-2022

Իմ կոչն անարդարության դեմ է. ոտքը կորցրած լեյտենանտը, ում հաշմանդամության կարգը փոխել են, համաձայն չէ սոցապնախարարի հետ

2020 թվականի պատերազմի զինհաշմանդամների անունից՝ ոտքը կորցրած լեյտենանտ Արամ Քալանթարյանն իր ֆեյսբուքյան էջում հաշմանդամության կարգը իջեցնելու մասին գրառում էր կատարել, ինչը բուռն արձագանք ստացավ։

Բանն այն է, որ հանդիսանալով գործող պահեստազորի սպա, լեյտենանտ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել է՝ պաշտպանելու հայրենիքը։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում, այսինքն՝ և՛ Հիմնադրամից, և՛ ՊՆ սոցապբաժնից Քալանթարյանը ստացել է հավաստիացում, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում անընդմեջ։

«Այժմ՝ մեկ տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել են նաև Հիմնադրամի հատուցումները։ Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար սոցապնախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ կարգ է սահմանվում, եթե այլ ուղեկցող հիվանդություններ չկան։

Ի վերջո, պետությունը պետք է սովորի տեր կանգնել հայրենիքի համար մահվան աչքերին նայած և առողջությունից զրկված իր քաղաքացիներին։ Մենք այնքան էլ շատ չենք, և ցանկության դեպքում անհրաժեշտ միջոցներ կգտնվեն, չնայած կոչն ավելի շատ արդարության վերականգնման մասին է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Քալանթարյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ԱԺ ճեպազրույցների սրահում, անդրադառնալով այդ գրառմանը, նաեւ այդ խնդրին, ասել է.

«Կա հիվանդությունների դասակարգիչ, որը հաստատվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Երբ մեր բժիշկները պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց կարգը երկրորդից դարձնում են երրորդ, դա արվում է համաձայն այդ դասակարգիչների: Այսինքն՝ իր առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա պետք է դիտարկել դրական դինամիկա: Կա սահմանված կարգ․ եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, կարող են դիմել վերափորձաքննության: Եթե էլի չի բավարարում, կարող են դիմել նախարարություն: Եթե դա էլ չի բավարարում, դատական կարգով կարող են բողոքարկել։ Երբ մարդը վերին կամ ստորին վերջութի ամպուտացիա է ունենում, պետության պարտականությունն է իր կենսաֆունկցիաները վերականգնելու համար միջոցներ տրամադրել: Մենք իրենց տրամադրել ենք ֆունկցիոնալ պրոթեզներ: Եթե այդ պրոթեզով իր կենսաֆունկցիան դու վերականգնել ես, դու դարձնում ես այդ մարդուն ֆունկցիոնալ, որը կարող է աշխատել, իրեն դրսեւորել: Մենք պետք է ուրախ լինենք, որ առողջական վիճակում բարելավում է եղել այս մեկ տարում»:

Oragir.news-ը կապ հաստատեց Արամ Քալանթարյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք համամիտ է նախարարի կարծիքի հետ և ինչ է պատրաստվում անել, ինչին պատասխանեց.

«Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանում հոկտեմբերի վեցին, ականաբեկորային վնասվածք ենք ստացել, որի հետևանքով ոտքի կտրվելը եղել է տեղում։ Մարտակերտի հիվանդանոցում ստացել եմ առաջին օգնությունը, հետո Ստեփանակերտի հիվանդանոցում նախնական վիրահատություն է եղել, այնուհետև Միքայելյան հիվանդանոցում վերջնական տեսքի են բերել ոտքս՝ հետագայում պրոթեզ կրելու համար։ Ես տեղյակ եմ, որ սոցապնախարարը նման հայտարարություն է արել։ Անկախ նրանից՝ կտրված ոտքով ենք, թե ինչով ենք, մենք ցմահ սահմանափակումներ ունենք, ինչպես հասարակական վայրերում, այնպես էլ մեր սեփական տանը։ Պրոթեզներն ընդամենը մասքսիմում 70 %-ով են փոխարինում առողջ ոտքին, դա լավագույն դեպքում, և հետո, պրոթեզները մարդիկ չեն կրում ամբողջ օրվա ընթացքում, երբ վերադառնում ենք տուն, առանց հենակների ենք քայլում ու հենց վերադառնում ենք մեր տուն, դառնում ենք առանց ոտք, ու դրա համար տեղաշարժվելու միջոցների կարիք ունենք, ու հենակներ ու սայլակներ տրամադրելով՝ նախարարությունը չի կարող ասել, որ մեր խնդիրները լուծել է։ Ինչպես նաև այնպես չէ, որ պրոթեզ տրամադրելով կարող են հարցին լուծում տալ։ Իրենք կարող են խնդիրը լուծել ինչ-որ առումով, բայց այնպես են ներկայացնում, որ ամբողջովին ոչ մի խնդիր մենք չունենք։ Ու նույնը՝ սոցապնախարարության վերափորձաքննության հանձնաժողովում է քննարկվել, ու այդ հիմարույթունը նորից ինձ ասել են, որ ես վերք չունեմ, ու իմ վերքը լավացել է։ Կարծես խոսքը գնում է սովորական վերքի մասին, այլ ոչ թե կորցրած վերջույթի։ Բոլոր փաստաթղթերն իրենց մոտ է առաջին փորձաքննությունից հետո, շատ լավ գիտեն, որ ոտքս չկա, իսկ երկրորդ փորձաքննությունից հետո էլ նոր թուղթ էին ուզել վիճակի մասին, որտեղ գրված է, որ ոտքս բացակայում է, այսինքն՝ մեկ տարում ոտք չի աճել։ Ես իրենց պարզ ասացի, որ չեմ պատրաստվում իմ վիճակը բարդացնել, որովհետև առանց այն էլ բարդ է առանց վերջույթի ապրելը, և երկրորդ՝ ես իրենց ասացի, որ չեմ պատրաստվում իրենց կաշառել, ինչ-որ փաստաթղթեր բերեմ ու ապացուցեմ, որ իմ վիճակն իսկապես վատ է, ես ուզում եմ, որ իրավիճակը գնահատեն ադեկվատ ու պարզ։ Ես կտրականապես համաձայն չեմ նախարարի այն կարծիքին, որ առոողջացում է տեղի ունեցել, որովհետև այդ առողջացումը՝ նույն վիճակը, ինչ ես ունեմ, մեկ տարի առաջ էր, որ իրենք զինվորական երկրորդ կարգի հաշմանդամություն ինձ տվեցին, այսինքն՝ այդ մեկ տարվա ընթացքում էականորեն ոչ մի բան իմ կյանքում չի փոխվել, եթե իրենք պետք է զրկեին այդ կարգից, իրենք դա կարղ էին անցյալ տարի այս ժամանակ անել, որովհետև եթե սկզբից կոչի մեջ էլ էր գրած, որ սկզբում ինձ տվեցին քաղաքացիական հիվանդություն ընդհանուր, մինչև այդ թղթերը եղան, որ հիմնական վնասվածքը շփման գոտում է եղել, և այլն, երբ այդ թղթերը եղան, ես արդեն ունեի պրոթեզ և քայլում էի առանց ոչ մի բանի, ու իրենք այդ ժամանակ երկրորդ կարգի զինհաշմանդամություն տվեցին։ Իմ ենթադրությունն այն է, որ այն ժամանակ, քանի որ պատերազմը նոր էր, իրենք սպասեցին ևս մեկ տարի և նոր որոշեցին կարգը փոխել, մեկ տարում, երբ ստացել եմ իմ կարգը՝ զինհաշմանդամի երկրորդ կարգը, անցյալ տարի այն ժամանակվա և հիմիկվա իմ առողջական վիճակի մեջ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել, որովհետև ես կողմ չեմ նախարարարի այդ պնդմանը։ Ես հիմա Հայաստանում չեմ, դրսում եմ ու ոչ իմ հաճույքի համար։ Այստեղ խնդիրն արդարության վերականգնումն է, որ մինչև իմ դեպքը մոտ երկու ամիս իմացել եմ, որ նման բաներ են տեղի ունենում, կարգի իջեցում, կարգի զրկում և այլն։ Որոշ դեպքերը տրամաբանական են, որովհետև կան վնասվածքներ, որոնք լավանում են, որ կարգը պետք է փոխվի կամ կարգից պետք է զրկեն, բայց համաձայն չեմ դրա հետ։ Իմ կոչն անարդարության դեմ է։ Ինձ առաջարկում են, որ եթե համաձայն չեմ, բողոքարկեմ, իսկ այդ պրոցեսը անիմաստ է։ Եթե ես բողոքարկեմ, ապա ինձ մի անգամ էլ են հանձնաժողով կանչելու, թղթերի մեջ ոչ մի բան չի փոխվել, իրենք նույն օրենքով էլի իմ կարգը թղելու են նույնը, այսինքն՝ երրորդ ու երկրորդ չեն բարձրացնելու, իսկ ես վստահաբար չեմ պատրաստվում կեղծ փաստաթղթեր ներկայացնել»։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան