Եթե «նախկին թալանչիներն» իրենց բարեկեցությանը հասնում էին տասնամյակների ընթացքում, ՔՊ -ի օրոք դա կրում է էքստեռն բնույթ։
Այսպես, մինչև «Թավշյա հեղափոխությունը» Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հայոց լեզվի ուսուցիչ էր` ապրելակերպով չտարբերվելով ՀՀ բնակչության համեստ մեծամասնությունից։
Սակայն իշխանափոխությունից հետո իր հետ քաղաքապետարան բերեց կնոջը` Շուշանիկ Ղևոնդյանին, նախ որպես առաջատար մասնագետ, իսկ կարճ ժամանակ անց կնոջը դարձրեց 86 մանկապարտեզի տնօրեն։
Այս ամենի ամփոփումը տալիս է Շուշանիկ Ղևոնդյանը, ով ընդանրապես նպատակահարմար չի գտել ներկայացնել օրենքով սահմանված եկամուտների հայտարարագիր։
Վերստին փաստենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անդրադառնում է բացառապես ընդդիմադիր հայացքներ կրող անձնաց իրավախախտումներին։