Ղազախստանում սկանդալի մեջ հայտնված և այդ երկրից արտաքսված ռուսաստանցի բլոգեր Քսենիա Գուզեևան ով հայտնի է որպես Ֆասոլկա տեղափոխվել է Երևան, որտեղ արդեն հասցրել է աչքի ընկնել տեղացիների հասցեին արված տհաճ մեկնաբանություններով:
Ղազախստանից արտաքսվելուց հետո Քսենիան ժամանել է Հայաստան և Երևանի փողոցներից անցկացվող իր ուղիղ եթերների ընթացքում դժգոհել է տեղացիների վերաբերմունքից: Նրա պնդմամբ՝ բոլորն իրեն տարօրինակ են նայում։
Տեսանյութերից մեկում աղջիկը հայտարարում է, որ իրեն գլխաշոր է պետք։ Այդ ընթացքում կադրից դուրս գտնվող նրա ընկերը կատակում է՝ առաջարկելով նրան ոտքից գլուխ ծածկվել։
Հայտնի է, որ ավելի վաղ Ֆասոլկան Ղազախստանի մասին ոչ պատշաճ հայտարարություններ էր արել, ինչի պատճառով արտաքսվել էր երկրից և 5 տարով զրկվել մուտքի իրավունքից:
Սոցիալական ցանցերում արդեն քննարկումներ են սկսվել: Օգտատերերը կոչ են անում պատկան մարմիններին և հանրությանը ուշադրություն դարձնել աղջկա պահվածքին և քննարկել նրան ևս Հայաստանի տարածքից արտաքսելու հարցը:
Թամարա Քալանթարյան