Ուղիղ եթեր
Ավելին 1 ժամ առաջ - 16:35 17-08-2026

Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մհեր Բաղդասարյանի «Tête-à-tête» հաղորդման շրջանակներում սիրված երգչուհի Նարե Գևորգյանն անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի իր գործընկերուհիներին։

Երգչուհին հուշեր է պատմել Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի մասին՝ ընդգծելով, որ երկուսն էլ իր կյանքում առանձնահատուկ ու կարևոր տեղ ունեն։

Նարեն հիշել է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, որը լավագույնս բնութագրում է Լիլիթ Հովհաննիսյանի հոգատարությունն ու մարդկային տեսակը.

«Ձմռանը Լիլիթն ուներ շատ գեղեցիկ, երկարաճիտ կոշիկներ, իսկ իմ կոշիկները եղանակին համապատասխան չէին։ Լիլիթն, առանց ոչինչ ասելու, ձյունը հեռացնում էր ճանապարհից, որպեսզի ես կարողանամ անցնել»,- պատմել է Նարեն։

Երգչուհին նաև հավելել է, որ ինքն իրեն այնքան աշխատասեր չի համարում, որքան Լիլիթին՝ նշելով, որ նա արժանի է էլ ավելի մեծ հաջողությունների։

Խոսելով երգչուհի Տաթև Ասատրյանի մասին՝ Նարե Գևորգյանը կրկին կիսվել է պատմությամբ.

«Տաթևի մայրիկը մի անգամ ավտոբուսի վարորդին խնդրեց, որ մեզանից գումար չվերցնի»,- հիշել է երգչուհին։

Նարեն ընդգծել է, որ մեծ սիրով ու անսահման ջերմությամբ է հիշում երկուսին էլ, և նրանք իր համար հավերժ կմնան որպես լավ ու հավատարիմ ընկերներ։

Թամարա Քալանթարյան