copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:00 12-07-2022

«Իշխան Զաքարյան լինեմ ես»․ որն է Թագուհի Թովմասյանի փրկությունը

Երեկ լուր տարածվեց, որ իշխանությունները մտադիր են ընդդիմադիր բոլոր պատգամավորներին, բացի «Պատիվ ունեմ» դաշինքը լքած Իշխան Զաքարյանից եւ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանից, դիմել Սահմանադրական դատարան եւ զրկել մանդատներից։

Հիմա թե քաղաքականության մեջ Իշխան Զաքարյան լինելը ինչ է նշանակում, գիտեն Հայաստանի քաղաքական դաշտին քիչ թե շատ ծանոթ մարդիկ․ հազար ու մի կուսակցություն փոխած, քաղաքականությունը որպես բիզնես վերնախավ, անձնական վահան օգտագործող մարդ, ում համար պաշտոնը ինդուլգենցիա է, անձեռնմխելիություն, անձնական կարիքները բավարարելու միջոց․․․

Հիմա իշխանությունը Թագուհի Թովմասյանին՝ մարդ, ում տարիներ շարունակ հանրությունը համարել է անկախ, պայքարող գործիչ, մեդիայի ղեկավար, դրեց Զաքարյանի հետ նույն հարթության մեջ։ Դրանից մեծ վիրավորանք դժվար է պատկերացնել։ «Իշխան Զաքարյան լինեմ ես»-ը կարելի է նույնիսկ դարձնել հայ քաղաքական գործիչների համար երդում։

Հարց է առաջանում՝ որն է Թովմասյանի փրկությունը, ով այդպես էլ չթողեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ ի տարբերություն բոլոր մյուս ընդդիմադիրների։ Եւ եթե այս ամենին էլ գումարում ենք այն, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին Թովմասյանը մասնակցել է իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի ցուցակով, իսկ այսօր, անգամ ընդդիմադրի կարգավիճակում, նրա թիմը խնայում է թերթի խմբագրին, պատկերը ամբողջանում է։

Ցանկանո՞ւմ է Թովմասյանը ապացուցել, որ ինքը Իշխան Զաքարյան չէ, պետք է օր առաջ հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ մանդատներից զրկելու գործընթացի ավարտի դեպքում կամովին հրաժարվի նաեւ մանդատից՝ ցույց տալով, որ կառչած չէ դրանից։ Սա կլինի միակ ճիշտ ելքը ոչ միայն Թագուհու, այլեւ նրա ղեկավարած մեդիայի ապագայի համար։ Այլապես կստացվի՝ Թագուհին ոչ էլ ընդդիմադիր է, ամեն ինչ ֆարս է, ոչ իրական, փչանում է Թագուհին, փչանում է նրա մեդիան, որը շատերը համարել են անկախ։

Այդպիսին է քաղաքականությունը, իսկ Հայաստանում լրագրողները, քաղաքականություն մտնելով, որքան էլ զարմանալի է, ոչ միայն իրենք են «կործանվում», այլեւ «վարի» տալիս իրենց մեդիան։

Ի դեպ, մի տարօրինակ հանգամանք եւս․ այն, որ իշխանությունը «պահում եւ փայփայում» է Թագուհուն, հասկանալի է, խնդիրն այն է, թե ինչու է ընդդիմությունը խնայում նրան, չի հեռացնում խմբակցությունից, չի կազմակերպում հետկանչը, անգամ հրապարակային գնահատականներում այնքան զգուշավոր են, այնքան վախվորած։ Միթե նրա՞նք էլ են վախենում թերթի խմբագրից, գուցե կան պատճառներ կամ պայմանավորվածություններ։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը