Ավելին 4 տարի առաջ - 16:41 11-07-2022

Dior-ը Valentino-ից $100 հազար է պահանջել՝ վնասի փոխհատուցման համար

Ֆրանսիական Dior նորաձևության տունը բողոք է ներկայացրել իտալական Valentino ապրանքանիշի դեմ նրա «Աշուն-ձմեռ» haute couture հավաքածուի ցուցադրությունից հետո, որն անցկացվել է Հռոմի կենտրոնում հուլիսի 8-ին: Այս մասին գրում է Hypebeast-ը։

Բանն այն է, որ հյուրերի մեծ քանակի և անվտանգության կետերի պատճառով գնորդները չեն կարողացել մուտք գործել հարևանությամբ գտնվող Dior խանութ, արդյունքում նա կորցրել է շահույթը և այժմ պահանջում է փոխհատուցել վնասը։

Valentino-ի դեմ բողոքը ներկայացրել է Christian Dior-ի մանրածախ առևտրի իտալական գրասենյակի մենեջերը։ Նորաձևության տանն ուղղված նամակում ապրանքանիշը պահանջում է 100.000 դոլար վնասի փոխհատուցում և դրա վճարում 15 օրվա ընթացքում։

Valentino նորաձևության տունը Հռոմում Իսպանական աստիճանների վրա ցուցադրություն անցկացնելու պաշտոնական թույլտվություն է ստացել և նամակ ուղարկել հարևանությամբ գտնվող խանութներին, որոնցում երաշխավորվել է «դեպի բուտիկներ ոտքով անցնելը»: Dior-ի ներկայացուցիչների խոսքով, ցուցադրության օրը առևտուր անելը դժվար էր, քանի որ հաճախորդների մուտքը արգելափակված էր, իսկ խանութը «դատարկ էր մնացել և չէր կարողացել աշխատել վաղ առավոտից»։

Dior-ը նշել է, որ կորցրած «շահույթը զգալի է»։ Նամակի վերջում ասվում է, որ եթե նշված 15 օրվա ընթացքում գումարը չվճարվի, ապրանքանիշը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր իրավունքները պաշտպանելու համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ