Մամուլ 3 տարի առաջ - 08:20 09-07-2022

Ովքեր են նստած ԱԱԾ «քաղաքական» բանտախցում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական բանտարկյալները, ընդդիմության ներկայացուցիչները, որպես կանոն, պահվում են ԱԱԾ-ի մեկուսարանում: Այստեղ խցերը տարբեր են. կան ավելի բարեկարգ խցեր, որոնք նորոգված են, հեռուստացույց կա, կան մենակ նստելու համար նախատեսված փոքր խցեր:
Մեր տեղեկություններով, հիմա նույն խցում են հայտնվել արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը): Այս բանտախուցը «քաղաքական» անունն է ստացել, եւ այնտեղ աշխատում են օտար մարդ չտանել՝ հաստատված նուրբ հավասարակշռությունը չխախտելու համար:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա նախընտրել է մենակ նստել, բայց կալանավորված անձինք լավ գիտեն, որ ամենածանր բանը մենակ նստելն է, երբ չունես զրուցակից եւ հացընկեր: Ժամանակին այստեղ մենակ են նստել Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը