Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:30 07-07-2022

ՀՀ-ն ՌԴ-ի համար կյանքի ճանապարհ է դառնում

ՀՀ վարած քաղաքականությունը շրջանցում է ՀՀ ազգային շահերը։ Օրինակ՝ օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Ռուբինյանն ու Քըլըչը հասել են պայմանավորվածության՝ ՀՀ և Թուրքայի միջև սահմանը բացելու 3-րդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-ՀՀ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու օդային տրանսպորտով։ Եթե այս պայմանավորվածությունը ՀՀ քաղաքացիներին չի վերաբերում, ապա ու՞մ համար է այն։

Այս պայմանավորվածությունից մի քանի օր անց՝ հուլիսի 6-ին, ՀՀ վարչապետին է զանգահարում ՌԴ նախագահը և քննարկում հայ-թուրքական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Դրանից մեկ օր հետո՝ հուլիսի 7-ին, ՀՀ վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով այս պայմանավորվածությանը, հայտարարում է. «Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Այստեղից պարզ է դառնում, որ ՀՀ-ն և Թուրքիան Վիեննայում պայմանավորվել են, որ ռուսները գնալ-գալու են Թուրքիա և ինչ-որ ապրանքներ են տանել-բերելու ՀՀ տարածքով։

Եթե ՌԴ նախագահը զանգում է ՀՀ վարչապետին, նշանակում է ՌԴ-ի համար հրատապ է ՀՀ-ի տարածքով Թուրքիայի հետ բեռնափոխադրումներ կազմակերպելը։ Իսկ ի՞նչ են տանել-բերելու ռուսները։ Հաշվի առնելով ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ կրած մեծ կորուստները՝ ենթադրելի է, որ Թուրքիան այլ երկրի քաղաքացու միջոցով հումանիտար օգնություն և սպառազինություն է մատակարարելու ռուսներին։ Իսկ ՌԴ-ն ենթադրաբար ակնկալում է, որ ՀՀ-ի վրայով և Թուրքիայի միջոցով կկարողանա շրջանցել արևմտյան պատժամիջոցները, կենսական նշանակության մի շարք ապրանքներ ներկրել և արտահանել։ Պատկերավոր ասած՝ ՀՀ-ն ՌԴ-ի համար կյանքի ճանապարհ է դառնում։

Իսկ ի՞նչ է ՀՀ-ն շահելու դրանից։ Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Թուրքիան ՀՀ-ին մաքսատուրք չեն վճարի։ Ենթադրելի է, որ այս մասին արդեն պայմանավորվել են հայ և թուրք հատուկ բանագնացները։ ՀՀ-ն չի շահելու նաև այն պատճառով, որ հայ-ռուսական անարդար կամ ստվերային պայմանավորվածությունները արգելում են սպառազինություն գնել երրորդ երկրներից կամ մեծ առևտուր անել նրանց հետ։ Հետևաբար հայ-թուրքական այս պայմանավորվածությունը ՀՀ ազգային շահերի հետ կապ չունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով