Ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետն աշխատում է ավրալային ռեժիմով: Այս մասին հայտնել են Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով ՌԴ ԱԻՆ-ի գլխավոր վարչությունից։
«Ամեն օր անցակետի կարողությունը բարձրանում է 2-3 անգամ, գործում են անցակետի բոլոր 13 գոտիները։ Չնայած դրան, անցակետում կուտակվում է թե՛ մարդատար, թե՛ բեռնատար տրանսպորտը։ Այս առումով Վրաստան մեկնելու մտադրություն ունեցող զբոսաշրջիկները պետք է նկատի ունենան, որ սպասումը կարող է տևել մոտ մեկ օր, և պլանավորեն ուղևորությունը՝ դա հաշվի առնելով»,- հայտարարել է ռուսական գերատեսչությունը։