Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:10 22-04-2025

Ֆրանցիսկոսը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 112-րդ պապը, մահացել է. մարգարեության համաձայն՝ սա կարող է ազդարարել աշխարհի վերջը. Euro News

Հռոմի կաթոլիկ եկեղեցու 112-րդ և առաջին լատինամերիկացի պապը՝ Ֆրանցիսկոսը, մահացել է։ Նրա մահվան լուրը մի շարք մեկնաբանությունների առիթ է տվել, հատկապես կապված Սուրբ Մաղաքիայի մարգարեության հետ։ Այս մասին գրել է նաև Euro News-ը։

Ըստ մարգարեության, որը վերագրվում է 12-րդ դարի իռլանդացի արքեպիսկոպոս Մաղաքիային և հրատարակվել է 1595 թվականին, Ֆրանցիսկոսը վերջին պապն էր՝ «Պետրոս Հռոմեացի» անունով։

Մարգարեության մեջ նշվում է. «Պետրոս Հռոմեացին, որը հովվելու է ոչխարներին բազմաթիվ տանջանքների մեջ, որից հետո յոթ բլուրների քաղաքը կկործանվի, և սարսափելի Դատավորը դատելու է իր ժողովրդին և տեղի կունենա ողջ աշխարհի վերջը»։

Այս կանխատեսումը քննարկման առարկա է դարձել՝ Վատիկանից հնչած մահվան պաշտոնական հայտարարությունից հետո։

Ավելի վաղ գրել էինք, որ սարսափելի պատմությունը, որը հայտնի է «Պապերի մարգարեությունը» անունով, կարծես՝ իրականություն է դառնում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին