Ներքին 4 տարի առաջ - 12:07 13-04-2022

Մինչև Նիկոլը Շուշին, Հադրութը, Թալիշը, Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Անհերքելի փաստեր, որ եւ հողեր հանձնելու, եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Կապիտուլյանտն ԱԺ -ում ասում է՝ չեմ ընդունում, որ հանձնել եմ հողեր, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ՝ չհանձնելու մեջ։

Ո՞վ է Շուշին ու Հադրութը հանձնելու կապիտուլյացիան ստորագրել։

Ե՞ս, Հռոմի պապը՞, թե՞ Պապ թագավորը։
Հանձնել է Նիկոլ Վովայի Փաշինյանը։

Ինչու՞ եմ այդպես պնդում, ասեմ:

Քանի որ մինչեւ Նիկոլը որեւէ փաստաթղթով Շուշին ու Հադրութը, Թալիշն ու Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մեր բանակցած բոլոր փաստաթղթերով այդ տարածքները մնալու էին Արցախի հայկական իշխանության վերահսկողության ներքո։

Դա ասել է եւ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատերազմից հետո, եւ ՌԴ նախագահ Պուտինը, եւ ինքը՝ Նիկոլը 2020-ի հոկտեմբերի 19-ին իմ ներկայությամբ։

Ըստ իրեն խոսք եղել է միայն 5 պլյուս 2 տարբերակի մասին։

Ուշադրություն՝ 7 չէ, այլ 5 պլյուս 2, որի արդյունքում նույնիսկ Լաչինն ու Քարվաճառն էին մնալու հայկական վերահսկողության տակ։

Այսինքն Նիկոլի հող հանձնելը վաղուց ապացուցված փաստ է, իսկ որ ինքն է զոհերի մեղավորը՝ ինքն էլ այսօր Աժ ամբիոնից խոստովանեց։

Հետեւաբար, եւ հողեր հանձնելու, եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան