Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 17:39 04-07-2022

Անհրաժեշտ է բացել «Զանգեզուրի միջանցքը». Չավուշօղլու

Քննարկվում են այն քայլերը, որոնք կարող են ապագայում ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Թուրքիան այդ հարցում խորհրդակցում է Ադրբեջանի հետ՝ կապված յուրաքանչյուր քայլի հետ։

«Մյուս կողմից՝ մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում, այս երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղություն է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է բացել «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է ստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ինչպես նաև իրականացնել այլ տրանսպորտային նախագծեր այս երկրների միջև»,- նշել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ հայկական սփյուռքը խոչընդոտում է խաղաղությանը։

«Հայկական սփյուռքը բաժանվել է երկու մասի: Դրա մի մասը կտրականապես չի ցանկանում աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին, իսկ մյուս մասը ցուցաբերում է աջակցություն այս գործընթացին։ Հայաստանում որոշ ուժեր հարձակումներ են կատարում վարչապետի տան վրա, փողոցային ակցիաներ են իրականացնում, լուրջ ճնշումներ են գործադրում, իսկ դա ստեղծում է լուրջ խոչընդոտ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ