Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:46 21-12-2021

«Միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ». CNN Turk-ի հոդվածը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Թուրքիայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Այնուհետև շեշտվում է «միջանցքի» նշանակությունը Հայաստանի ու Թուրքիայի համար։

«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի համար ելք կապահովի իր իսկ հիմնած աշխարհաքաղաքական պաշարումից: Աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռի (Հայաստանին-խմբ.) Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում օգտվել Կովկասում հասունացող գործընթացներից»:

Հոդվածում թվարկվում են այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են հաջորդել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Ըստ այդմ՝ կմեծանա թուրքական աշխարհի հետ Հայաստանի համագործակցությունն ու առևտուրը, հնարավոր կդառնա Միջին Ասիա անարգել գնալը, ներդրումներ կկատարվեն պատմական Մետաքսի ճանապարհի աշխուժացման համար։

Պաշտոնական Երևանը, սակայն, քանիցս հերքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մտադրության մասին տարատեսակ տեղեկությունները։

«Միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ հայկական կողմի համար»,- սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը