Միտք 4 տարի առաջ - 10:00 08-02-2022

«Զանգեզուրի միջանցքը» վերջին կաթիլն է լինելու

Փետրվարի 4-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց «Շուշիի հռչակագիր» կոչված փաստաթուղթը, իսկ դրանից երեք օր առաջ Ադրբեջանի միլի մեջլիսն էր վավերացրել, որը կնքվել էր Էրդողանի և Ալիևի ձեռամբ 2021 թվականի հունիսի 15-ին Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում: Հռչակագրում տեղ է գտել նաև «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Այդ պահանջը այն ժամանակ դատապարտել էր մեր ԱԳՆ-ն՝ համարելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:

Այսօր արդեն սույն հռչակագիրն օրենսդրորեն վավերացված և պետականորեն հետամուտ քաղաքականություն է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ: Իսկ մեր իշխանությունները լուռ ու մունջ են, հնազանդ այդ առիթով, որ կարող ենք ենթադրել՝ համաձայն են: Ավելին, օրեր առաջ Ալիևը ոգևորված հայտարարեց, թե Երևանից դրական ազդակներ են գալիս Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ արդեն հայերն աշխատանքներն սկսում են իրենց տարածքում:

«Զանգեզուրի միջանցքի» պահանջին լուռ ու հնազանդ մեր կառավարությունը պատրաստվում է պատվիրակություն գործուղել Անթալիա՝ թրքալեզու երկրների դիվանագիտական ֆորումին մասնակցելու առաքելությամբ: Հնարավոր է՝ վարչապետի մակարդակով ներկայանանք, քանի որ Թուրքիան արդեն ակնարկել է այդ մասին: Մենք ընդունում ենք հրավերը՝ նախապես ընդունելով միջանցքի պահանջը և դրա իրականացումը: Այսօր ասում ենք՝ ճանապարհ, վաղը կասենք՝ միջանցք. Այդպես «ֆռռացնելու» հաջող փորձն արդեն ունենք: Իսկ թուրքական մամուլը տեղեկացնում է, որ միջանցքը կբացվի մայիս ամսին:

Մեր իշխանությունները հույս ունեն, որ ինչպես Արցախի, այնպես էլ միջանցքի դեպքում ժողովուրդը համակերպվելու է, ասելով՝ դե, արդեն տվել են, ինչ կարող ենք անել, հո պատերազմով ետ չե՞նք բերելու: Բայց Արցախի գրավումը հենց այդ միջանցքի համար էր, Արցախից հետո Սյունիքն է, ինչը նշանակում է ողջ Հայաստանը, քանի որ թուրքական օղակի մեջ ենք սեղմվելու ու շնչահեղձվելու: «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը նշանակում է Հայաստանի կապիտուլյացիա: Սա է, որ չենք կարող թույլ տալ, քանի որ այլընտրանք չունենք: Կամ ընդվզում ենք և փրկվում, փրկության ճանապարհն ընտրում, կամ կործանվում ենք, վերջին ուղիով գնում: Նման իրավիճակում անխուսափելի է առաջին տարբերակը, որ Սարդարապատ է լինելու մեր ներսում: «Զանգեզուրի միջանցքը» վերջին կաթիլն է լինելու, պայթելու ենք:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են