Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումն անցկացրեց։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։