Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:53 03-07-2022

Ընդդիմությունը ե՞րբ կվերադառնա խորհրդարան

Ազգային ժողովում քաղաքական բանավեճ չկա։ Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ աշխատանքներին։ Խորհրդարանական մեծամասնությունը միայնակ ու լքված է մնացել։ Հուլիսի 1-ին ԱԺ-ն քվեարկությամբ պաշտոններից զրկեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։ Մի շարք պատգամավորներ հրաժարականներ ներկայացրեցին ԱԺ հանձնաժողովներում զբաղեցրած պաշտոններից։ Խորհրդարանը նմանվել է խորհրդային բռնազավթման տարիների Գերագույն Սովետին, որտեղ ոչ ոք կարծիք չուներ և առանց մտածելու դակում էր կուսակցության որոշումները։ Այս իրավիաճակը մտահագում է հանրության մեծ մասին։

Հանրային խոսույթում շրջանառվում է 2 վարկած, թե երբ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարան։ Ամենատարածված վարկածը կապվում է ուկրաինա-ռուսական պատերազմի ելքի հետ։ Եթե ՌԴ-ն պարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում, ապա կչեզոքանա ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ռուսական սպառնալիքը։ Եթե ռուսական սպառնալիքը չեզոքանա, ապա պրոռուսական ընդդիմության գոյությունը կդառնա անիմաստ։ Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը կդառնան արևմտամետ, կվերանայեն իրենց օրակարգը, մարտավարությունը, փոփոխություն կմտցնեն ներկայացուցիչների կազմում, որից հետո կարող են վերադառնալ խորհրդարան և նոր օրակարգի շուրջ բանավեճ ծավալեն ԱԺ-ում։

Երկրորդ վարկածը կապվում է հայ-թուրքական բանակցությունների ընթացքի հետ։ Եթե բանակցությունների սեղանին դրվի թուրք-ռուսական «3+3» նախագիծը և Հարավային Կովկասը դառնա ռուս-թուրքական ազդեցության գոտի, ապա պրոռուսական ընդդիմությունը ռուս գործընկերների «խնդրանքով» կարող է նաև պրոթուրքական քարոզ տանել։ Օրինակ՝ 1920-ին Մոսկվայից ղեկավարվող հայ բոլշևիկները ոչ միայն պրոռուսական, այլև պրոթուրքական քարոզ էին տանում։ Այսինքն՝ եթե հայ-թուրքական բանակցությունները Վիեննայից տեղափոխվեն Մոսկվա, և հարաբերությունները կարգավորվեն ռուս-թուրքական պլանով, ապա ընդդիմությունը կարող է վերադառնալ խորհրդարան, քանի որ «առանց թուրքի Հայաստան» կարգախոսը ժամանակավրեպ կդառնա։

Պարզ ասած՝ ընդդիմությունը կմնա փողոցում մինչև աշխարհակարգի փոփոխությունը կհասնի Երևան։ Այդ ընթացքում ընդդիմության ամենամեծ առաքելությունը ռուսական սպառնալիքը չեզոքացնելն է, թույլ չտալը, որ ՌԴ-ն այստեղ հեղաշրջում կազմակերպի։ Եթե ընդդիմադիրը շարունակի պատվով կատարել այս գործը, ապա չի բացառվում, որ հաջորդ ընտրություններում ավելի շատ քվեներ կստանա և խորհրդարան կմտնի նոր աշխարհակարգի մարտահրավերներն արտացոլող նոր օրակարգով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը