Մամուլ 3 տարի առաջ - 08:29 02-07-2022

Ընդդիմությունը միասնական չէ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմությունը միահամուռ հայտարարեց խորհրդարանական պաշտոններից հրաժարվելու մասին։ Արմեն Գեւորգյանը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, Թադեւոս Ավետիսյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից։

Միակ ընդդիմադիրը ՊՈՒ խմբակցությունից Թագուհի Թովմասյանն է, որը գլխավորում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը։ Մեր տեղեկություններով, երեկ մի քանի ժամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բանակցում էին Վարդենիսում գտնվող Թագուհի Թովմասյանի հետ, փորձում համոզել, որ միանա ընդդիմադիր գործընկերներին, դրանով քաղաքական ճգնաժամ ձեւավորվի։ Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել այդ հարցում, սակայն Թագուհին անդրդվելի է մնացել եւ մերժել է։ Մինչդեռ այդ հանձնաժողովի նախագահ նա դարձել է «Հայաստան» դաշինքի քվոտայով՝ Դոնթի բանաձեւով․ «Պատիվ ունեմ»-ին հանձնաժողով չէր հասնում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով