Մամուլ 4 տարի առաջ - 08:14 02-07-2022

Ինչը խափանեց իշխանության ծրագրած շոուն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն երեկ արտահերթ նիստում պաշտոնից զրկեց ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին։ Նիստը սկսվելուն պես խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիա սկսվեց, հաշված րոպեների ընթացքում ոստիկանական մեծաթիվ զորքեր բերվեցին։
Մեր տեղեկություններով, խորհրդարանի մատույցներում լարված իրավիճակով էր պայմանավորված, որ ընդդիմադիրների հարցը լուծվեց հապճեպ՝ մեկ ժամում։ ՔՊ-ական երկու պատգամավոր ներկայացրին նախագծի հիմնավորումները, եւ որեւէ մեկը որեւէ հարց չտվեց, ելույթ չունեցավ։ Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն եւ դժբախտ մթնոլորտում, առանց ներկայացումների՝ կարծես թաղում լիներ։ Մինչդեռ, որոշ տեղեկություններով, նախնական սցենարով՝ իշխանականները պետք է շոու սարքեին ու «կատոկեին» ընդդիմությանը։ Մեր հարցին՝ վախեցաք բողոքի ալիքի՞ց, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեգնեց․ «Տասը մարդո՞ւց»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է