Ներքին 4 տարի առաջ - 09:11 01-07-2022

Ուսուցիչների որոշ խմբեր հաջորդ տարվանից հավելյալ վարձատրություն կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հունիսի 30-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում հաստատվել են երեք նոր ծրագրեր, որոնցով նախատեսվում է, որ հաջորդ տարվանից.

- հավելյալ վարձատրություն կստանան ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչները՝ հաշվի առնելով բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությունը, դրա համար լրացուցիչ խթանների անհրաժեշտությունը,

- հավելյալ վարձատրություն կստանան գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դպրոցներում դասաժամերը քիչ են, ուստի գործող ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներով վարձատրության չափի էական փոփոխություն հաճախ տեղի չի ունենում։ Սա նշանակում է, որ գյուղական փոքր դպրոցում դասավանդող բնագիտական առարկայի ուսուցիչը միանգամից երկու ծրագրով կստանա հավելյալ վարձատրություն, որը կգումարվի իր աշխատավարձին ու մյուս հնարավոր հավելավճարներին, օրինակ կամավոր ատեստավորման կամ տարակարգի։ Առաջիկայում կներկայացնեն հավելյալ վարձատրության կարգը։

- Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կվարձատրվեն նոր մոտեցմամբ՝ երկու դասարանների միավորման պարագայում հավելյալ վարձատրվելով դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, երեք դասարանների պարագայում՝ 75 տոկոսի չափով։ Հետագայում այս մոտեցումը կտարածվի մյուս մարզերի վրա՝ դասարանների կազմավորման նոր կարգի համաձայն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով