Ներքին 4 տարի առաջ - 17:37 30-06-2022

Հայաստանում զինծառայողը ոտքից վիրավորումից մահանում է․ Աբրահամյան

Այսօր քննարկում է ընթանում՝ «Բերձորի հանձնում և պատերազմ» թեմայով։ Բանախոսներն են՝ Էդգար Ղազարյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Կարապետյան, Գեղամ Ստեփանյան։

Բանախոս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց․ «Այս պարագայում գլխավոր խնդիրն է հասկանալ, թե հետպատերազմյան շրջանում ինչ է արել Հայասատանը, և ինչ է արել Ադրբեջանը։ Որովհետև հասկանալու համար, թե ռազամաքաղաքական առումով, ուժերի հավասարակշռության առումով, ինչ իրավիճակ ունենք, կարևոր է հասկանալ, թե կողմերը ինչ գործընթացների են գնացել այս առումով։ Հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարեց, որ իր ճանապարհը զինված ուժերի բարեփոխումն է թուրքական մոդելով։ Այս պահին այնտեղ տեղի ունեցող ռազմական փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ հիմնական ադրբեջանական ուղղությունը դա անոթաչու թռչող սարքերն են, ընդ որում, դրանք վերաբերում են և՛ հետախուզականին, և՛ հարավածայիններին։

Իսկ ի՞նչ ունենք մենք 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում․ երկու ամիս հետո հնչեց Զինված ուժերում բերեփոխումներ սկսելու մասին, բայց իրական բարեփոխումներ, համենայն դեպս, որևէ մեկը չի տեսել։ Հայաստանում զինծառայողը ոտքից վիրավորումից մահանում է, որովհետև ճանապարհի բացակայության պայմաններում մինչև հասցնում են հիվանդանոց, այդ մարդու կյանքը փրկել չի հաջողվում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը