Որտեղ կհայտնվի ՀՀ-ն ուկրաինա-ռուսական պատերազմից հետո
copy image url

Որտեղ կհայտնվի ՀՀ-ն ուկրաինա-ռուսական պատերազմից հետո

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:01 30-06-2022
ՀՀ իշխանությունները հասկանում են, որ աշխարհակարգը փլուզվում է։ Այս մասին վկայել է Նիկոլ Փաշինյանը Տաթև Դանիելյանի հետ ասուլիսում։ Սակայն ի տարբերություն բազմաթիվ երկրների` ՀՀ-ն չի պատրաստվում այդ փլուզմանը, վարում է նույն քաղաքականությունը, չի վերանայում անվտանգային և արտաքին քաղաքակաև հայեցակարգերը, հանրային քննարկում չի ծավալվում, թե որտեղ կհայտնվի ՀՀ-ն ուկրաինա-ռուսական պատերազմից հետո։ Արդյո՞ք ՀՀ-ն պատերազմի ցանկացած ելքում պարտված է դուրս գալու, թե՞ չպարտվելու ինչ-որ շանս կա։

Ենթադրվում է, որ եթե ՌԴ-ն հաղթի պատերազմում և Ուկրաինայում հաստատի պրոռուսական իշխանություն, ապա իր թուրք-ադրբեջանցի գործընկերների հետ միասին կփորձի ավարտին հասցնել Արցախի հարցի ուժային լուծումն ու նրանց հետ միասին կզավթի Սյունիքի մի մասը` միջանցք բացելու անվան տակ։ ՌԴ-ն Ադրբեջանին աջակցելու հավելյալ պատճառ կունենա, քանի որ վերջինս չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այնուհետև կփորձի ՀՀ-ին և Ադրբեջանին զրկելանկախությունից և պարտադրել վերջիններիս մտնել ՌԴ դոմինանտությամբ ձևավորվող նոր միության մեջ։ Այսպիսով՝ պարզ է, որ ՌԴ-ի հաղթանակը ՀՀ-ի համար աղետալի հետևանք կունանա։ Պատկերավոր ասած՝ եթե ՌԴ-ն հաղթի, ապա ՀՀ-ն կպարտվի։

Իսկ եթե ՌԴ-ն պարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում, ինչն ավելի հավանական է, ապա Ադրբեջանն ու Թուրքիան, հավանաբար, շեշտակի կփոխեն ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշումը և Արևմուտքի հետ միասին դուրս կհրավիրեն ՌԴ-ին Հարավային Կովկասից։ Այս պարագայում Ադրբեջանը և Թուրքիան կպահանջեն, որ Արևմուտքը պետք է ճնշի նաև ՀՀ-ին որպես ՌԴ դաշնակցի։ Այլ կերպ ասած՝ եթե ՌԴ-ն պարտվի պատերազմում, ապա ՀՀ-ն էլ կպարտվի։

Կա նաև լավատեսական վարկած։ Ներկայում ՌԴ-ից ահռելի մեծ քանակությամբ փող է մտնում ՀՀ։ Մեծ ու փոքր բազմաթիվ ռուս գործարարներ, որոնք չեն սատարում ՌԴ նախագահի ագրեսիվ քաղաքականությունը և փորձում են փրկել իրենց ու իրենց դրամական միջոցները, գալիս են ՀՀ։ Մեր երկիրը յուրատեսակ փրկօղակ է դարձել արևմտամետ ռուսների համար։ Այս հանգամանքը դրական անդրադարձ կարող է ունենալ պատերազմից հետո։ Եթե ՌԴ-ն պարտվի, ապա Արևմուտքը չի ձայնակցի Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ ՀՀ-ն պատերազմի ժամանակ փրկել է արևմտամետ ռուսներին, որոնք կարող են վերադառնալ ՌԴ և այնտեղ ձևավորել արևմտամետ հասարակություն։ Իսկ եթե ՌԴ-ն հաղթի, ապա չի շարունակի հակահայ քաղաքականությունը, քանի որ ՀՀ-ն մեծ թվով ռուսների ապաստան է տվել և թույլ տվել, որպեսզի ՌԴ-ն ՀՀ բանկերի միջոցով փրկի ռուսական միջոցների մի մասը արևմտյան պատժամիջոցներից։ Այնպես որ՝ երկու դեպքում էլ ՀՀ-ն չի պարտվի։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին

Ձեզ գուցե հետաքրքրի