Արտաքին 4 տարի առաջ - 19:52 29-06-2022

Կա՛մ անհապաղ օգնություն Ուկրաինային, կա՛մ հետաձգված պատերազմ Ռուսաստանի և ձեր միջև. Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ն պետք է Ուկրաինայի համար տեղ գտնի անվտանգության ընդհանուր տարածքում, հակառակ դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը կառճակատվի Ռուսաստանի հետ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ունեցած ելույթի ժամանակ։

«Կամ անհապաղ օգնություն Ուկրաինային, որը բավարար կլինի հաղթանակի համար, կամ հետաձգված պատերազմ Ռուսաստանի և ձեր միջև»,- ասել է Ուկրաինայի նախագահը (մեջբերում «Ուկրաինսկա պրավդա»-ից): Նրա խոսքով, Ուկրաինայի պարտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը դրանով կանգ չի առնի և սպառնալու է Արևելյան Եվրոպայի երկրներին։

Զելենսկին նաև քննադատել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության իրականացման ձևը և ընդգծել դաշինքի ու Ռուսաստանի միջև «գորշ գոտուց» ազատվելու անհրաժեշտությունը։

Ուկրաինայի ղեկավարը հորդորել է հնարավորինս աջակցել իր երկրին, այդ թվում՝ զենքի մատակարարման և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառման միջոցով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ