Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:56 29-06-2022

Անհայտ կորածների ցավը նույնպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը. Սասուն Միքայելյան

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հայորդիները հանուն արդարության, անկախության, մեր ազատ ապրելու իրավունքի ելան պայքարի: Նորօրյա պայքարի պատերազմներում հայորդիներից ոմանց ճակատագիրը մեզ անհայտ մնաց: Անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսները գիտակցաբար էին պայքարում:

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
«...Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ:
Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր», - Սպարապետ Վազգեն Սարգսյան:

Նրանց ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջում են:
Անհայտ կորածների ցավը նույնպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի:

Խոնարհվում եմ անհայտ կորած հայորդիների մայրերի առաջ:
Դասեր քաղելով պատմության ընթացքում թույլ տված սխալներից, մենք պետք է միասնական լինենք եւ համազգային համախմբվածությամբ պաշտպանենք մեր հայրենիքը:

Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու, նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքը շենացնելու համար պարտավոր ենք հզորանալու, միմյանց նկատմամբ չչարանալու եւ համախմբվելու:

Մենք ենք կերտում մեր պատմությունը:
Իմ խոնարհումը հերոսածին մայրերին:
Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված քաջերի եւ անհայտ կորած հայորդիների հիշատակին:
Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը»:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր