Խաչատուր Սուքիասյանը Վազգենին քննադատելու ոչ մի բարոյական իրավունք չունի. Սասուն Միքայելյան
copy image url

Խաչատուր Սուքիասյանը Վազգենին քննադատելու ոչ մի բարոյական իրավունք չունի. Սասուն Միքայելյան

Ներքին 3 տարի առաջ - 19:50 26-08-2021

Խաչատուր Սուքիասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ Վազգեն Սարգսյանին քննադատի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ օրերս հնչեցրած հայտարարություններին:

«Թող ոչ մեկն իրեն չգիտեմ ինչի տեղ չդնի, Վազգենին չքննադատի։ Նախ՝ մահացած մարդու հետևից չեն խոսում, երկրորդն էլ՝ պարոն Սուքիասյանը թող մի քիչ հեռվից գա, այն անձինք, որոնք բերել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թող այդտեղից գա, ինչի՞ համար են բերել, և մեր երկիրն ի՞նչ օրի հասավ իրենց երկուսի թեթև ձեռքով, ու ամեն ինչ ճիշտ մեկնաբանի․․․ Պետք չէ իրեն սրբի տեղ դնել, ուրիշ բաներ խոսել, ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի Վազգենին քննադատի, հաղթանակած հրամանատարին, սպարապետին։

Մենք վերջիվերջո պետք է ունենանք պատմություն, փոխանցեք մեր սերունդներին․․․ Վազգեն Սարգսյանը չի՛ սխալվել, սխալվել են այն անձինք, որոնք բերել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին․ շատ մարդիկ չգիտեն, թե ով է բերել նրանց, ես միշտ ասել եմ, որ նրանց Լևոն Տեր-Պետրոսյանն է բերել․․․ Վազգեն Սարգսյանը՝ որպես հայրենասեր տղա, Ղարաբաղի խնդիր է առաջ եկել, դրա համար է ինքը․ չեմ ուզում ավելի խորը գնամ, ուրիշ բաներից խոսամ, բայց խնդրում եմ, որ բառերը բուն իմաստով ասեն․․․ Խորհուրդ կտայի՝ Վազգենի մասին ինքն ընդհանրապես չխոսա»,- ասել է Սասուն Միքայելյանը:

Ազգային ժողովում նախօրեին Սուքիասյանը, մասնավորապես, ասել էր. «Հեղաշրջում արեց Վազգեն Սարգսյանը․ ես պետք է չտարբերեմ։ Վազգեն Սարգսյանը, հոգին լուսավորի, բայց ինքը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ։ Ուժային համակարգն ի՞նչ գործ ունի՝ կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ ա նա…»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին