Ավելին 3 տարի առաջ - 16:49 25-06-2022

Աշխարհում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 920 ենթադրելի դեպք. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ հաղորդագրություններ է ստացել 33 երկրներում երեխաների շրջանում անհայտ ծագման հեպատիտի 920 ենթադրելի դեպքերի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հունիսի 22-ի դրությամբ ստացվել են հաղորդագրություններ անհայտ ծագման հեպատիտի 920 ենթադրելի դեպքերի մասին, որ հայտնաբերվել են երեխաների շրջանում 33 երկրներում, ԱՀԿ-ի հինգ տարածաշրջաններում»,- հայտարարել է կազմակերպությունը:

Նշվում է, որ նախորդ հրապարակման օրվանից՝ 2022 թվականի մայիսի 27-ից, ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել հիվանդության ևս 270 նոր հավանական դեպքերի մասին։ Օրգանների փոխպատվաստման վիրահատություններ են պահանջվել 45 երեխայի համար, 18 հիվանդ մահացել է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»