Արտաքին 3 տարի առաջ - 17:08 21-03-2023

Պուտինը հետախուզվում է երեխաների ենթադրելի առևանգման համար

Պուտինին ձերբակալելու որոշում կայացրել է ոչ թե Հաագայի դատարանը, այլ նախաքննական մարմինը, այսինքն՝ դատախազը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Դա նույնն է, ասես՝ մեր Քննչական կոմիտեն անձի վերաբերյալ հետախուզում հայտարարելու որոշում կայացնի։ Ինչպես գիտեք՝ փաստերը մեզ դեռևս այնքան էլ հայտնի չեն, դրանք շատ քիչ են։ Սակայն, ներկայացված արարքը պատերազմական հանցագործություն է, երբ ազգությամբ ուկրաինացի երեխաներին, այսպես ասած, տարել են Ռուսաստան։ Այո, դա կարելի է համարել առևանգում։ Բայց, բոլոր դեպքերում, մենք շատ քիչ փաստեր գիտենք և արդեն իսկ սկսել են քննարկումները, թե արդյո՞ք չի շտապել դատախազը՝ նման որոշում կայացնելով»,- ասաց նա։

Միջազգային իրավունքի փորձագետը համոզմունք հայտնեց, որ այդուհանդերձ, պետք է սպասել՝ այդ արարքն ապացուցող հստակ փաստերի հավաքագրմանը։ «Այո, երեխաներն Ուկրաինայի քաղաքացիներ են։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք նրանք ծնողազուրկ են, նրանց ծնողները կան, թե՝ ոչ։ Բայց, քանի որ հենց Պուտինն է ստորագրել այդ հրամանը, ապա սա առայժմ միակ դեպքն է, որն ուղղակիորեն վերագրվում է նրան։

Պատերազմի ընթացքում իրագործված մնացած բարբարոսական ակտերը՝ պատերազմական գործողությունների փաստերն առայժմ այնքան շատ չեն, որ վերագրվեն պետության ղեկավարին։ Դրա համար նման, մի փոքր մարգինալ եղանակով սկսվեց Պուտինի դեմ քրեական հետապնդումը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այնտեղ ավելի մեծ մասշտաբի պատերազմական հանցագործություններ են կատարվում»,- ասաց նա։

Միջազգային իրավունքի փորձագետի խոսքով՝ որպես դատավարական հետևանք, Պուտինն այս ընթացքում կարող է խնդիրներ ունենալ Հաագայի դատարանի անդամ որևէ երկիր այցելելու առումով։

«Այդպիսի 123 պետություն կա։ Բայց սա տարիներ շարունակ կարող է մնալ թղթի վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ իրավիճակի փոփոխություներ կարող են լինել և նա կարող է մի օր զրկվել իշխանությունից։ Այդ դեպքում, օրինակ, Ռուսաստանի նոր իշխանությունները կարող են որոշել՝ նրան հանձնել։ Այդպես տեղի ունեցավ Միլոշևիչի հետ։ Սերբերը երկար ժամանակ դիմադրում էին, չէին ուզում Միլոշևիչին հանձնել իջազգային տրիբունալին, բայց վերջում հանձնեցին։ Այնպես որ, իհարկե, դա դժվար է պատկերացնել, բայց եթե իրավիճակ փոխվի, 10 կամ 15 տարի անց, այդ դեպքում արդեն հանձնելը բավականին հեշտ գործընթաց կարող է լինել»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ այս դեպքում վաղեմության ժամկետը չի գործում։ «Որպես կանոն պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Եվ պետք է հաշվի առնենք, որ հարցը դեռևս նախաքննության փուլում է։ Սա դատական ակտ չէ։ Դատարանում կա նախաքննության պալատ, այսպես կոչված դատարանի քննչական մարմին։ Այսինքն, որոշումը կայացրել է ոչ թե դատարանը, այլ դատախազն է, որ տվել է ձերբակալման օրդեր»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից