Ներքին 3 տարի առաջ - 20:19 18-01-2023

«Սևան» ազգային պարկի տարածքում սոճենիների մոտ անհայտ ծագման հիվանդություն է հայտնաբերվել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, մասնագիտական ստորաբաժանումների, Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, գիտական հատվածի ներկայացուցիչների և անտառագետների մասնակցությամբ քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հիվանդությունը նկատվել է դեռևս 2017 թվականին: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի:

Այս պրոցեսներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Հիվանդության տարածումը շարունակվում է մինչ օրս և տարեց տարի հիվանդության օջախներն ավելանում են:

Նախարարի տեղակալը լսել է խնդրի շուրջ մասնագետների կարծիքները, դիտարկումների վերաբերյալ զեկույցներ և խնդրել է առավել սերտ համագործել՝ լուծումներ գտնելու ճանապարհին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը