Արտաքին 4 տարի առաջ - 18:09 24-06-2022

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոալիցիա են կազմում՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համար. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Այս մասին, ինչպես գրում է «Ինտերֆաքսը», նա հայտարարել է Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:

Լավրովը քիչ հավանական է համարում, որ «Եվրամիության ռուսաֆոբ լիցքը» երկարաժամկետ հեռանկարում կվերանա։ Նրա խոսքով, եվրոպացիներն ընտրել են ուղի, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, երբ «Հիտլերն իր դրոշի տակ հավաքեց եվրոպական երկրների զգալի, եթե ոչ մեծ մասը՝ Խորհրդային Միության դեմ պայքարելու համար»։

«Այժմ նույնպես, այդ թվում նաև Եվրամիությունը ՆԱՏՕ-ի հետ միասին կազմում են այդպիսի ժամանակակից կոալիցիա՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարելու, իսկ մեծ հաշվով՝ պատերազմելու համար։ Մենք այս ամենին շատ ուշադիր կնայենք»,- ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները «իրատեսորեն կնայեն Եվրամիության պահվածքին» և «կհետևեն իրական քայլերին», որոնք կձեռնարկեն Ուկրաինան և Մոլդովան՝ նրանց ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց հետո։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի